Մի սպասեք, որ հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գու...

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը  Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփեց իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ տարին։ Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով որքան գումար է ծախսվել։

Վարչապետի տիկինը նաև տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է հավաքել մոտ երեք միլիոն դոլար։ Հիմնադրամի միջոցները հիմնականում ծախսվում են կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորման վրա։ 

Հաղորդման ավարտին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իրենց հիմանդրամի միջոցները մոտենում են ավարտին, և լավ կլինի՝ մարդիկ չսպասեն իր առաջարկին ու ինքնակամ գումարներ փոխանցեն իր հիմնադրամին․«Ինչպես տեսաք, գումարն արդեն ավարտվում է, և իսկապես նորից ուզում եմ ասել՝ մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի։ Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»։

Հ․Գ․ Աննա Հակոբյանի առաջարկն, ըստ էության, վերաբերում է մեծահարուստներին և նախկին օլիգարխներին, որոնք հիմա արդեն խոշոր սեփականատերեր են։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ շատ ավելի լավ է, որ նախկին թալանչիները թալանած գումարը տալիս են իր հիմանադրամին, և ինքը կարողանում է բարի գործեր անել։