
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Արմավիրի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են ««Վեոլիա Ջուր» ընկերությունից:
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Նոր խճուղու,
- Արմավիրի մարզի՝ Փարաքար գյուղի: