Մի կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրու...

Հայաստանում մի վարկաբեկված մարդ կա, Նիկոլն է, որ հայրենիք է տվել, զոհեր է տվել։ Այսօր Կամիտասի անվան Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նկատեց՝ իրենց հող պահող են եղել և Նիկոլ Փաշինյանին էլ հայկական Արցախ են ժառանգել, և այդ դեպքում ինչպե՞ս կարող է խոսք լինել վարկաբեկված լինելու մասին։

«Մենք իրեն հայկական Շուշի տվեցինք, որտեղ քոչարի էր պարում, դե թող այս մայիսի 9-ին էլ պարի, կարո՞ղ է»,- ասաց նա։