Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում մասնակցել է Եվրաս...

Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: 

Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։