ԿԽՄԿ-ի Հայաստանյան գրասենյակը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որ թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցներին, հիվանդներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
«Վերջին օրերին մեր այցելությունների ժամանակ բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։



