Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում. այդ դե...

44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է. գործիքակազմը տարբեր է եղել և ԱԺ-ում, և ԱԺ-ից դուրս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, իրենք բոլոր տեղերում փորձել են գեներացնել ժողովրդի այն գիտակից մասայի մի մասը, որը պետք է կանգնի եւ թույլ չտա, որ Արցախը հայաթափվի, Հայաստանն էլ գահավիճի. «Նույնն էլ հիմա Սրբազան շարժումն է: Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտը բավականին բաց է, ընդդիմություն ենք ոչ միայն մենք, այլեւ տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, մտավորականներ, որոնք կարող են այդ տեղը լրացնել։ Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում։ Այդ դեպքում կհասնենք հաջողության»,- ընդգծեց Օհանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ այս ընդդիմությունն իրենց համար նվեր է, Օհանյանն ասաց. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով»: