Մեղք են արա էս ժողովուրդը, ով էկավ վլաստի քցե...

Արարատ համայնքի Վեդու քաղաքապետարանում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել Վեդիում նոր ցեմենտի գործարանի բացման հարցը։ Քննարկմանը եկել էին մասնակցելու հարյուրավոր շահագրգիռ քաղաքացիներ։ Նրանց թվում էին վեդեցիներ, բնապահպաններ և Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցներ։ Արարատցեմենտցիները բողոքում էին այն պատճառով, որ ևս մեկ գործարան կառուցելով, տեղից էլ փոքր շուկայում, Արարատ ցեմենտը չի կարողանա այլևս գոյատևել ու իրանք կմատնվեն պարապուրդի։ Աշխատակիցների մեծ մասը նաև տարածաշրջանի բնակիչներ էին, որոնք կարծիք հայտնեցի, որ առանց այն էլ մեծ ախտոտվածություն ունեցող տարածաշրջանում ևս մեկ ցեմենտի հանքավայրը կործանարար կլինի իրենց համար։ Բնապահպաններից մեկն էլ հայտնեց, որ այն տարածքը, որտեղ ցանկանում են կառուցել գործարանը շատ վտանգավոր դիրքում է ու գործարանի փոշիները քամին ամբողջությամբ բերելու է բնակավայրերի և Խոսրովի անտառ պետական արգելոցի ուղությամբ։ Տարածքում տեղակայվել էին մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր։

Հանրային լսումները սկսելուց առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանության և հավաքված քաղաքացիների միջև, քանի որ ոստիկանները շատ քիչ մարդկանց թույլատրեցին մասնակցել լսումներին։

Հանրային լսումներից դուրս եկած քաղաքացիները կարծիք հայտնեցին, որ ներսում, որևէ մեկը կողմ չի արտահայտվել նախագծին։ Սակայն ըստ իրենց օրեր անց հաղորդագրություն կտարածվի համայնքապետարանի կողմից և կարձանագրեն, որ մեծամասնությունը կողմ են արտահայտվել նախագծին։