Ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո մենք կխոսենք միայն դասախոսների ուսանողների տեղաշարժի մասին: Այս մասին այսօր ամփոփելով իր պաշտոնավորման հարյուր օրը և պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ մեծ կառույց է լինելու, որը երեք կլաստերներով տեղեկայվածություն է ունենալու: «Համալիր մոտեցում պետք է լինի, որը պետք է նախագծվի և մենք այստեղ ևս պետք է ուշադիր լինենք, որ ճարտարապետական լուծումները նույնպես բավարարեն այդ պահանջներին: Սա նաև ենթադրում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը կսպասարակի այս քաղաքին և նախնական հաշվարկով մի քանի տասնյակ հազար մարդու մասին է խոսքը»,-ասաց նա:
Նախարարը անդրադառնալով ներկայիս բուհերի շենքերին, ասաց, որ այս պահին բուհերի շենքերի հետ կապված որևէ քննարկում ընդհանրապես չի իրականացվել: «Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման չափին, ապա ֆինանսավորման վերջնական ծավալը պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո»,-հավելեց նա:



