Առինջ մոլի հարևանությամբ բացված իրանական առևտ...

Հայաստանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում: Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։

«Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար:

Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Նրա խոսքով՝ քաղաքական հզոր կամք է առկա՝ զարգացնելու երկրների փոխգործակցությունը և հարաբերությունները։