Մեծ Հաղթանակի 80-ամյակի առթիվ Պուտինի կողմից...

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադար է սկսվել. երկրները պետք է Մոսկվայի նախաձեռնությամբ դադարեցնեն կրակը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։ Ապրիլի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հրադադարի մասին։

Հրադադարն ուժի մեջ է մտնում.մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 00:00-իցմինչև մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ժամը 0:00-ն։
Կրեմլը այս քայլը բացատրեց մարդասիրական նկատառումներով։

Ռուսաստանի իշխանությունները կոչ արեցին Կիևին «հետևել այս օրինակին» և զգուշացրին, որ խախտումների դեպքում զինվորականները «կտրամադրեն համարժեք պատասխան»։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժեց առաջարկը՝ այն անվանելով «մանիպուլյացիայի փորձ» և առաջարկելով իր սեփական տարբերակը՝ երաշխավորված 30-օրյա հրադադար։

Ռուսական կողմը այս պատասխանը անվանեց մանիպուլյացիա. այսպես է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել Ուկրաինայի կողմից առաջարկին ուղիղ պատասխանից խուսափելու մասին։ 

«Եթե խոսքը նման երկարատև դադարեցման մասին է, ապա այստեղ կարևոր են այն նրբերանգները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսեց Կրեմլում», - հավելեց նա։

Պուտինը նախկինում հայտարարել էր հրադադարի մասին Զատկի տոնի կապակցությամբ, որը տևել է ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: Երկու կողմերն էլ նվազեցրել են ռազմական գործողությունների մակարդակը, ասել է Ռուսաստանի նախագահը: