Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկա...

Անգլիայում եւ Ուելսում սնանկացած ընկերությունների թվաքանակն ամենաբարձր նշագծին է հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից՝ ԷլեկտրաԷներգիայի գների աճի, փոխառությունների թանկացման եւ պահանջարկի անկման պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Financial Times թերթը:

Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, որոնք ներկայացնում Է հրատարակությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի նշված տարածաշրջաններում գրանցվել են մասնավոր ընկերությունների 5629 սնանկացումներ: Բարձր Է միայն 2008 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակը՝ նման դեպքերի 6943 նշագծով:

Սնանկացումների թվում ամենախոշոր խումբն ընթացիկ տարում շինարարական ֆիրմաներն են, նշում Է հրատարակությունը: Նաեւ մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային եւ արտադրական հատվածներում, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում: