Մեծ Բրիտանիայում ականներն ինքնուրույն ականազե...

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնոլոգիաների լաբորատորիան (DSTL) և Pearson Engineering ՍՊԸ ընկերությունը ներկայացրել են համատեղ մշակում՝ WEEVIL ականազերծման սարքը:

WEEVIL-ը ցանկացած համատեղ զրահամեքենան է վերածում սակրավոր ռոբոտի, որն ունակ է ինքնուրույն ականազերծել ականապատ տարածքները, գրում է Техкульт-ը։ Սարքն առասպելական հրեշի հսկա ճանկեր հիշեցնող իր երեք գութանների պատճառով բավականին ահաբեկող տեսք ունի։

Դրանց օգնությամբ սարքը հերկում է հողն ու կողքի գցում։ Ականի «հանդիպելիս» տեղի է ունենում անվտանգ պայթյուն։ Դաշտային փորձարկումների ժամանակ WEEVIL-ը տեղադրվել է հետևակի Warrior մարտական մեքենայի վրա՝ տեսախցիկներիի լրակազմի և BEACON հեռակառավարման համակարգի հետ միասին, որն ավտոմեքենան   ռոբոտի է վերածում: