Մեծ Բրիտանիայի պետնախարարը Բայրամովի հետ հանդ...

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գործերի գծով նախարար Լեո Դոհերթին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, բրիտանացի նախարարն այդ մասին գրել է Թվիթերի իր էջում։

«Ես Բաքվում եմ, Ադրբեջանում, որը Մեծ Բրիտանիայի կարեւոր առեւտրային եւ էներգետիկ գործընկերն է։ ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես մեկ անգամ եւս ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հավատարմությունը տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Դոհերթին։