
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ժամանել է Կիև։ Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը:
«Ուրախ եմ ողջունել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին Ուկրաինայում։
Հանդիպման ընթացքում մենք կհամակարգենք Լոնդոնում կայանալիք հաջորդ Ռամշտայնի հանդիպման հիմնական հարցերը և համատեղ պաշտպանական նախագծերը»,-գրել է նա: