«Այսօրվանից կմեկնարկի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»,-նման հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունը։
ՓԲԸ-ից մանրամասնում են՝ նման որոշման համար հիմք են դարձել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններն ու քաղաքացիների հորդորները։
Նշենք, որ երեկ պատերը դեղին ներկելը բուռն քննադատությունների էր արժանացել սոցցանցերում։



