Մետրոյի երկու գնացքներ են բախվել Թեհրանում

Դեկտեմբերի 22-ի առավոտյան երկու գնացքներ են բախվել Իրանի մայրաքաղաքի մետրոպոլիտենում: Ինչպես հայտնել Է Farsnews Agency-ն, միջադեպն արձանագրվել Է Չիթգարի շրջանում:

Փրկության ծառայության տվյալներով՝ տուժել Է 10 ուղեւոր, նրանցից մեկը գտնվում Է օրհասական վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: