Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը 16։00-ի դրությամբ սկսել է բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, անհնազանդության ակցիաներ անելիս, քաղաքացիները փակել էին ոչ միայն Երեւանի տարբեր փողոցները, այլեւ խոչընդոտել էին մետրոպոլիտենի երթեւեկությունը։



