Մեսչյանը ներկայացրեց կառուցվելիք ճոպանուղու մ...

Մետրոպոլիտենից բացի Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում գտնվող հաջորդ ծրագիրը ճոպանուղին է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Կառուցվելիք ճոպանուղու միջոցով ուզում ենք հնարավորինս թեթևացնել Նոր Նորքի և քաղաքի կենտրոնի կապը, որն այսօր գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի։ Կապը լինելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից դեպի պոլիտեխնիկական համալսարանի հանրակացարանների տարածքը, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի։ Մենք աշխատում ենք կառուցապատողների հետ, որոնք կֆինանսավորեն ճոպանուղու ծրագիրը։ Որ ճիշտն ասեմ, հիմա ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան՝ ճարտարապետությամբ, որովհետև կառուցապատողներին ներգրավվել այս ծրագրի մեջ, բավականին բարդ խնդիր է, բայց՝ լուծվելիք», - տեղեկացրեց գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանն ասաց, որ հաջորդ ասուլիսի ընթացքում ավելի մանրամասն կխոսի այդ թեմայով: