Մերցը Շոլցից պահանջել է մինչև կանցլերի պաշտոն...

Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը (ապագա կանցլեր), որը գլխավորում է պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միություն»-ը, գործող կանցլեր Օլաֆ Շոլցից պահանջել է իր հետ համաձայնեցնել դիվանագիտական ​​հայտարարությունները մինչև կանցլերի պաշտոնից պաշտոնական հրաժարականը։ Այս մասին գրում է Bild-ը:

Չնայած այն հանգամանքին, որ Շոլցը շարունակում է կանցլեր մնալ մինչև Ֆրիդրիխ Մերցի պաշտոնական երդմնակալությունը, սակայն  վերջինս արդեն սկսում է ազդել առանցքային որոշումների վրա։ Մասնավորապես, այսօր Շոլցն ու Մերցը կհանդիպեն՝ քննարկելու անցումային շրջանում համագործակցության ձևաչափը։

Ֆորմալ առումով Շոլցը պահպանում է իր լիազորությունները. նա կներկայացնի Գերմանիան միջազգային հանդիպումներում, այդ թվում՝ Լոնդոնում Ուկրաինային աջակցելու կոնֆերանսին և Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին: Սակայն ՔԴՄ-ն պահանջում է, որ նա չընդունի կարևոր կադրային որոշումներ, սահմանափակի իր դիվանագիտական ​​հայտարարությունները եւ դիրքորոշումները համաձայնեցնի Մերցի հետ։ Այդ նպատակով կուսակցությունը նույնիսկ հատուկ «Փոխըմբռնման հուշագիր» է ուղարկել կանցլերի գրասենյակ։