Մերցը մեկնաբանել է անցյալ շաբաթ հրապարակված Ա...

Որոշ կետեր հասկանալի են, սակայն որոշներն անընդունելի են մեզ համար՝ եվրոպական տեսանկյունից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ մեկնաբանելով անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը:

«Ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն, որ ամերիկացիները փորձեն փրկել ժողովրդավարությունը Եվրոպայում հենց հիմա։ Եվ եթե այն փրկելու կարիք ունենայինք, մենք դա կանեինք ինքներս», - ասել է նա։

Կանցլերը նշել է, որ իրեն չի զարմացրել փաստաթղթի ընդհանուր տոնը, սակայն այն ամրապնդում է իր այն տեսակետը, որ Եվրամիությունը պետք է ավելի անկախ դառնա Վաշինգտոնից անվտանգության և պաշտպանության հարցերում։

«Ամերիկացիների հետ իմ քննարկումներում ես ասում եմ, որ «Նախ՝ Ամերիկան» սկզբունքը լավ է, բայց «Միայն Ամերիկան» չի կարող լինել ձեր շահերից բխող։ Այս աշխարհում ձեզ նաև գործընկերներ են պետք։ Այդպիսի գործընկերներից մեկը կարող է լինել Եվրոպան։ Եվ եթե Եվրոպան տարբերակ չէ, ապա առնվազն Գերմանիան դարձրեք ձեր գործընկերը», - նշել է Մերցը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է 2026 թվականին Գերմանիա այցելելու հրավերը։