Մերցն ասել է, որ Ուկրաինային Taurus թեւավոր հ...

Ներկայումս Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել հեռահար Taurus թեւավոր հրթիռներ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այդ հարցն այս պահին օրակարգում չէ», – ասել է նա ZDF հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով «Սոցիալ-դեմոկրատների» կողմից Կիև հրթիռներ տեղափոխելու հնարավոր դիմադրության մասին հարցին։

Առաքումը, ըստ կանցլերի, զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է զինվորականներին պատրաստել համակարգերը գործարկելու հմտություններին: Կիևը, հավելել է Մերցը, թեւավոր հրթիռներ կստանա Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։

Այժմ Գերմանիայի կառավարությունը որոշել է չհրապարակել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։

Մեկնաբանելով պաշտպանության ծախսերի վրա ծախսվող ՀՆԱ-ի մասնաբաժնի ավելացման մասին քննարկումները՝ Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման քննարկումների կարևորությունը չպետք է գերագնահատել։