«Mercedes CLS»-ի վարորդը մեքենան վարում էր ոչ...

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes CLS» մակնիշի «01 US 055» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ (խմած), հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները պարզել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Սեբաստիա փողոցով ու «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կանգնեցնրել են վարորդին: 

Պարզվել է, որ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Դ.-ն է, ում տեղում պարեկները մի քանի անգամ փորձել են, որ սթափության թեստ հանձնի, սակայն վերջինս հրաժարվել է:

Դրանից հետո պարեկները նրան տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված տեղեկությունը հավաստի է, նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: