Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահ...

Հայաստանը վեր է ածվել քաղաքական աուդսայդերի: մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահավիժումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն անդրադարնալով Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտությունը ասաց՝ Այո, Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնել էմեր իշխանությունը եւ այն ժամանակ Հայաստանը գործոն էր տարածաշրջանում, այն ժամանակ ՀՀ-ի հետ հաշվի էին նստում եւ Թուրքիայի նման երկիրը չկարողացավ իր կապրիզները, իր ծրագրերը պարտադրել Հայաստանի կողմին: 

«Դրա վառ ապացույցը 2009-ին Դավութօղլուի տապալումն էր: Նրանք ցանկանում էին հայտարարության մեջ Ղարաբաղի մասին կետ դնել, բայց ՀՀ իշխանությունը կտրուկ մերժեց: Հայաստանն այնքան ուժեղ էր, այնքան գործընկերնային էին աշխարհի հզորների հետ, որ երբ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Ծիծեռնակաբերդ, ուղղակի մեջբերեց Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Իսկ այսօր մեր վայ-իշխանությանն ո՞վ է մեջբերում: Ռուսաստանում ձեռ են առնում, Ադրբեջանն ու Թուրքիան փալասի պես օգտագործում են: Հայաստանը վեր է ածվել քաղաքական աուդսայդերի: մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահավիժումը»,-ասաց նա: