Տեսանյութ. Մեր օրակարգում է Ներքին գործերի նա...

Այսօր քննարկել ենք Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ մեր առաջիկա անելիքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է. «Ասել ենք բազմիցս, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները այս տարվա մեր կարեւորագույն անելիքների մեջ է: Այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարեւոր են: Մեր օրակարգում են առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձեւավորման գործընթացը:

Զուգահեռ Նաեւ սկսել ենք եւ այս տարի պետք է արդեն շոշափելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում: Գործընթացն արդեն սկսված է: Այսօր մենք պետք է քննարկենք, թե այդ համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որ ծրագիրը, որ պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է, ավելի չհետաձգվի եւ այս տարի կարողանանք իրագործել այդ նախագիծը»: