«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում իրենց նպատակը թուրքական ֆեսը թրքահպատակ իշխանական խմբակի գլխին տեղադրելն է եղել.«Ոստիկանական ուժերը ոչ միայն մեզ թույլ չտվեցին իրականացնել ակցին, այլեւ բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ աղջիկների ու կանանց; Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածի քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի կին, հերոսի դուստր: Մենք ականատես եղանք այդ խայտառակությանը, թե ինչպես դավաճանական իշխանությունները պարզապես սարսափած են ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարը լինելու է այնքան ժամանակ, մինչեւ հասնեն իրենց վերջնական նպատակին, որն է թուրքերին մեր երկրից դուրս վռնդելը:
Նա տեղեկացրեց, որ ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ իրենք որոշել են, որ վաղը, մյուս օրը նոր ակցիաներ կնախաձեռնեն:



