Մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկա...

եր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել մեր հաղթանակը:

Այս մասին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ:

Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից  չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել:

Հաղթողը միշտ ժպտում է: Ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանալ:

Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն ինչ ունենք:

Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է, որ 2020 թվականից հետո Երկրապահը պահում է Հանդ գյուղը:

Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,-ասել է նա: