ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ավստրալիայում բռնկված հրդեհների հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։
«Խորապես անհանգստացած եմ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների աղետով: Զոհերը և միլիանավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում՝ հանդիսանալով նաև գլոբալ գործողության դիմելու կոչ, որ վերաբերում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, և լիակատար համերաշխություն՝ Ավստրալիայի ժողովրդին ու կառավարությանը»,- նշել է նա:



