Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հանդես գալով նախարարների խորհրդի նիստում հայտարարել է.«Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը»- այս մասին հայտնում է trend.az-ը:
Նախագահը ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա.
«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք դադարեցվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նպատակաուղղված է և, միանշանակ, կրկին ցույց է տալիս, որ կողմերի հակամարտությունը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել և դրանք կշարունակվեն»:



