Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, са...

Փաշինյանը՝ տեսնելով, որ ձախողվում է, և որ իր առջև ունի տեսարանների կարոտ հասարակություն, գնաց տեսարանների և սկսեց ներքաղաքական «ջղայն Նիկոլ» օպերացիան: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանով:

«Փաշինյանը և իր ամբողջ թիմը ձախողել է խաղաղության պայմանագիր խոստացած օպերացիայում և, որպեսզի կարողանա հնարավորինս քիչ վնասներ կրել ինքը, իր իմիջը, իր իշխանությունը, նախաձեռնեց՝ միգուցե իր արտաքին գործընկերների հուշմամբ, 6 պաշտոնյանների հեռացման օպերացիան: Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում կապ չունի, թե ով որտեղ է աշխատում: Մեր երկրում բոլորս էլ գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный»: Հետևաբար իր էս ներքաղաքական պաշտոնազրկումները ունեցել են հստակ քարոզչական նպատակ՝ քողարկել իր ձախողումը խաղաղության պայմանագրի հետ կապված»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: