Մեր երկիրը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ...

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Այս մասին հունվարի 17-ին «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով, Հայաստանում զբոսաշրջային հոսքի հիմնական կոնտինգենտը ռուսներն են։ Նա հավելեց, որ այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսաց լեզուն շարունակում է մնալ շատ կարևոր գործոն ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ներուժի ամրապնդման գործում։

Կոպիրկինը նշեց, որ աշխարհը փոխվում է, Հայաստանն ու Ռուսաստանը ինքնիշխան պետություններ են։ Միևնույն ժամանակ, դեսպանը վստահություն հայտնեց, որ ռուսաց լեզվի առաքելությունը լիովին պահպանում է իր նշանակությունը, ներառյալ գործնական առումներով, կապված այն բանի հետ, որ Հայաստանն ու Ռուսաստանը միավորված են շատ սերտ կապերով բազմաթիվ ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն պետությունների, այլև մարդկանց և ընտանիքների կյանքի համար: