Մեր երեխաները տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյ...

Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպվում է, խուճապի առիթ չկա ո՛չ ծնողների և ոչ էլ դպրոցների շրջանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված այն կեղծ տեղեկություններին, թե մայրաքաղաքի դպրոցներում ահաբեկչություն է պատրաստվում։

«Այս պահին անհանգստանալու առիթ չեմ տեսնում։ Մեդիափորձագետները տարածեցին տեղեկություն, թե ինչպես կարելի է համոզվել, որ տեղեկատվությունը կեղծ է։ Օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որոնք տարածվում էին, նույնությամբ կրկնում էին այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվություն տարածելու տեսանկյունից»,-ասաց Անդրեասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։