Այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ մենք զինադադարի կնքման օրը համարում ենք մայիսի 12-ը, բայց դա երկար գործընթաց է եղել․
«Հիմնական նիստը եղել է մայիսի 16-ին, որտեղ առաջին անգամ ֆիքսվել է շփման գիծը։ Սա կարևորագույն խնդիր է։ Մյուս օրը սկսեցինք զորքերի տեղաշարժը որոշել։ Ադրբեջանը չէր համաձայնում, որ լինեին միայն ռուսական զորքերը և դիտորդները։ Իրենք առաջարկ արեցին, որ 10 օր հետո զորքերը մտնեն Ղարաբաղի 1988 թվականի սահմաններ։ Ադրբեջանցիները նպատակ ունեին, և մենք դա պետք է գիտակցեինք։ Իրենք գնացել էին հրադադրի, որպեսզի այս պայմանագրի միջոցով լուծեն ազատագրված տարածքների հարցը։ Թե ոնց եղավ, որ դա չեղավ, դեռ չեմ ասի։ Ժամանակը գա, կպատմեմ»։
Ադրբեջանի նմանօրինակ վարքը պաշտպանության նախկին նախարարը տակտիկական հնարք որակեց՝ ժամանակ շահելու համար։
«Երբ դեկտեմբերի 17-ին իրենք սկսեցին հարձակումը, մենք այդ ժամանակ ջարդեցինք իրենց հարվածային ուժերը։ Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի։ Իրենք լրջագույն վախեր ունեին, որ մենք առաջ կգնայինք Միրբաշիրի ուղղությամբ», - նշեց պաշտպանության նախկին նախարարը։



