Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանո...

ԱՄՆ-ի հետ սահմանի անվտանգության ամրապնդման համար հատկացված Մեքսիկայի ազգային գվարդիայի 10 000-անոց զորակազմի առաջին ստորաբաժանումները ժամանել են սահմանամերձ շրջաններ։ Այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ ըստ կառավարության տվյալների՝ Տեխասի Էլ Պասո քաղաքին սահմանամերձ մեքսիկական Սիուդադ Խուարես քաղաք պետք է ուղարկվի առնվազն 1650 զինվոր, իսկ Տիխուանա քաղաք՝ 1949 զինվոր։ 

Նոր ժամանած ստորաբաժանումների հրամանատարներից մեկի խոսքով՝ Ազգային գվարդիայի զինվորները մշտական ​​հսկողություն են իրականացնելու սահմանին, որպեսզի կանխեն թմրանյութերի, հիմնականում ֆենտանիլի մաքսանենգությունը Մեքսիկայից ԱՄՆ։

ԱՄՆ-ի հետ սահմանամերձ շրջաններում 10 000 զինվորի տեղակայելու մասին համաձայնություն է ձեռք բերվել փետրվարի 3-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և նրա ԱՄՆ պաշտոնակից Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու դիմաց Թրամփը մեկ ամսով հետաձգել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Կանադայի հետ։