Մենք ուզում ենք սնայպերով նստենք, որտեղից բար...

Հիմա նոր «թշնամի» է ի հայտ եկել՝ բարձր աշխատավարձ ստացողները: Մենք ուզում ենք սնայպերով բոլոր անկյուներում նստենք, որտեղից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք քցենք: Այսօր՝ մարտի 28-ին, խորհրդարանում հայատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական գծի տրամաբանությանը: Բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է, և մենք պետք է ամեն ինչ անենք բարձր աշխատավարձը խրախուսելու համար: Տեխնոլոգիաների ոլորտը մենք ինչպե՞ս պետք է զարգացնենք, պետք է ցույց տանք, որ բարձր որակավարում ունեցող մասնագետը Հայաստանում հարկվում է ավելի ցածր: 80 հազար դրամը բարձր աշխատավարձ չէ: Բարձր աշխատավարձը 500 հազար դրամն է, 1 միլիոնը, 2 միլիոնը: Մեր քաղաքական ուղերձը պետք է լինի, որ մեր քաղաքական գիծն է Հայաստանում բարձր աշխատավարձերը խրախուսելը»,-ասաց վարչապետը: