Իրանն ուժ կկիրառի ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներից կրած վնասի փոխհատուցում ստանալու համար և դրա համար ունի անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Մենք ուժով կհասնենք մեր հակառակորդի հետ պատերազմից կրած վնասի փոխհատուցման. մենք ունենք փոխհատուցում ստանալու միջոցներ», - հայտարարել է Շեքարչին, որի խոսքը մեջբերում է իրանական Fars գործակալությունը։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։



