«Մենք ռեալիստ ենք։ Մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին՝ դա արդարացի է։ Բայց հաստատ գիտենք, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային դաշինքում չեն տեսնում։ Եվ Ռուսաստանն, անշուշտ, մեզ այնտեղ երբեք չի տեսնի». – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը բացարձակապես գոհ չէ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախկինում ընդունել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է առանց դաշինքի դաշնակիցների միջև միասնական դիրքորոշման, որը ներկայումս գոյություն չունի։



