Երկիրը չի մասնակցի Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանն ուղղված որևէ նախագծի, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ Bloomberg-ի փոխանցմամբ։
Նա կարծում է, որ այդ միջոցները Ուկրաինայի ռազմական ծախսերը ֆինանսավորելու համար օգտագործելը կարող է միայն երկարաձգել զինված հակամարտությունը։
«Մենք փորձում ենք վերջ տալ պատերազմին, թե՞ սնում ենք այն։ Մենք պլանավորում ենք Ուկրաինային տրամադրել 140 միլիարդ եվրո... Ինչի՞ կհանգեցնի սա։ Դա կհանգեցնի նրան, որ պատերազմը կտևի առնվազն ևս երկու տարի», - ասել է Ֆիցոն։
Հոկտեմբերի վերջին ԵՄ գագաթնաժողովում Բելգիան արգելափակել է ՝ ռուսական ակտիվների բռնագրավման մասին Եվրահանձնաժողովի ծրագիրը՝ այսպես կոչված փոխհատուցման վարկը ֆինանսավորելու համար: Բրյուսելը վախենում է Մոսկվայի պատասխան միջոցներից և պահանջում է, որ իր եվրոպացի գործընկերները հավասարապես կիսեն հնարավոր ռիսկերը: Հարցը հետաձգվել է մինչև դեկտեմբերյան գագաթնաժողովը:



