Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ՀՀ կառավարության ծրագրերում ու քաղաքական ցանկությունների մեջ չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետեւ ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել: Ինչ, որ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում: Մենք նախապես ոչինչ չէինք պլանավորել, ու միջազգային հանրությունը հիմա զարմանում է, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հումանիտար ճգնաժամը, ու մեր փողոցներում չենք տեսնում անօթևաններ։ ՀՀ կառավարությունը կարողացել է իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նրանց բոլորի կարիքները հոգալ»,– հայտարարեց նա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում:



