Մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները Զինվա...

Կոմանդոսը օրինակ պետք է ծառայի մեր Զինված ուժերի համար, մեր զինծառայողների համար, և իր կերպարը կարծում եմ մեր պատմության մեջ դաջված կմնա տարիներով: Համալիրում Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ կա՞ տեսլական, որպեսզի Արկադի Տեր-Թադևոսյանի ազատագրած և Արցախի մյուս տարածքները հետ վերադարձվեն, Ավինյանը պատասխանեց. «Հիմա զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել և պաշտպանության նախարարը գլխավորում է բարեփոխումների այդ խորհրդի աշխատքային խումբը: Կարծում եմ, որ մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները Զինված ուժերի կազմակերպման և բոլոր առումներով»: