Ես չեմ պատրաստվում ծիրանը փոխանակել ինքնիշխանության հետ. օրինակ, ես չեմ պատրաստվում խնդրել, օրինակ, որեւէ երկրի ղեկավարության, ասել՝ կլինի՞ մեր վատ ծիրանը ընդունեք: Չէ, որովհետեւ, եթե դու մեկին խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կաղամբը ընդունի, դա տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«ՀՀ այս կառավարությունը պատրաստ չէ մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով: Մենք մեր տնտեսվարողների առաջ պետք է այս խնդիրը դնենք; Պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, ՀՀ-ից դուրս եկող սպիրտը պետք է լինի խաղաղի սպիրտ: Սա մենք ենք ձեզ ասում, ոչ թե ռուսները կամ ֆրանսիացիները: Հայաստանից դուրս եկող ծիրանը պետք է լինի լավը, չպետք է մեջը լինեն պեստիցիդներ»,-ասաց նա: