Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել:
«Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-ընդգծեց նա:



