Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էինք կապում,...

Սևազգեստ մայրերը կրկին Կառավարության դիմաց էին: Բողոքը նույնն է՝ պատժել զինվոր որդիների մահվան մեղավորներին: Ասում են՝ տարիներ շարունակ գալիս են ու կանգ չեն առնելու: Կգան այնքան, մինչև իրենց խնդրին լուծում տան.«Դրանից հետո էլ հանգիստ չեմ ապրի, մենք մերը տեսել ենք, բայց գոնե հույս կունենաք, որ մեղավորները պատիժ ստացան»,-ասում է Նանա Նուրադյանը՝ 10 տարի առաջ բանակում մահացած Վալերի Մուրադյանի մայրը:

«Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էինք կապում, բայց միչև այսօր ոչինչ չի փոխվել, ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվում: Կարծում եմ՝ եթե Փաշինյանը ցանկություն ունենար, մեր այս հինգ ծնողների այսքան պայքարը օգուտ կտար, բացահայտու կլիներ»,-նշում է Նանա Մուրադյանը: 

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ինչ գործողություններ են կատարվել, Նանա Մուրադյանն ասաց.«Գործերը հանեցին կասեցումից, բայց սա նոր չէր, արդեն 3-րդ փուլն է, որ կասեցնում, նորից կասեցումից հանում են: Հանձնաժողով են ստեղծել, իբր գործերը վերաբացում են, այդտեղից էլ նորություն չկա: Մենք գիտենք, որ մեր քրեական գործերին դա ոչ մի օգուտ չի տալու:

Ես վստահ եմ, որ էս բոլոր քրեական գոերծերը բացահայտված են, պարզապես իրենց ձեռնտու չէ, որ ներկայացնեն, որովհետև ժամանակին իրենք լավ գումարներ են վերցրել հանցագործներից և պառտակել են այս հանցագործությունները

Սևազգեստ մայրերի կարծիքով՝ բանակում հանցագործությունները շարունակվում են և կշարունակվեն այքան, քանի դեռ հնախկին հանցագործները պատիժ չեն ստացել, սովոր են անպատժելիությանը:

Մայրերը ասացին՝ վարչապետն առաջարկել է կրկին հանդիպել՝ այս անգամ փաստաբանների հետ, որպեսզի ավելի մանրամասն և իրավաբանորեն ծանոթանա քրեական գործերին:

Նշենք, որ սևազգեստ մայրերին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և խոստացավ հանդիպում կազմակերպել այսօր կամ հաջորդ հինգշաբթի՝ Կառավարության հերթական նիստի օրը:

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ