Մենք մի կերպ յոլա կգնանք. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի կողմից նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացմանը, ասաց, որ վաղը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը կտրվի։

Դիտարկմանը, թե միգուցե դիմեն, որպեսզի պատգամավորների աշխատավարձն էլ բարձրանա, Սիմոնյանը նշեց. «Կարծում եմ՝ առաջին հերթին, եթե պետք է բարձրացվի պետական մարմիններում, դա աշխատակազմի աշխատավարձն է, մենք մի կերպ յոլա կգնանք»։