
Երեկ Արծվիկ Մինասյանն ասաց՝ բիզնեսին ինչի՞ չեք պաշտպանում: 1980-ականների վերջից ամենալավ ժամանակներ են եղել, որովհետև գորբաչովյան ժամանակներում թույլ էին տալիս մարդիկ ինչով հնարավոր է՝ զբաղվեին, 1990-ականներից, երբ ՀՀ-ն անկախացավ և սկսեց ձևավորվել անկախ պետություն, տարբեր մարդիկ սկսեցին այդ ինստիտուտները, շուկայական հարաբերությունները, մասնավոր գործունեությունը ճիշտ չհասկանալ: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Տարբեր ժամանակներում պարոն Մինասյանի կուսակցությունը եղել է կոալիցիոն իշխանության մեջ: Մի Արմեն Ավետիսյան գտան, բերեցին, դրեցին Մաքսայինի պետ՝ հագը շոր չկար, ասեցին՝ շատ ուժեղ տղա է: Սա ամեն օր միլիոնները հավաքում էր պետական բյուջեից, մի հատ մեծ խումբ էր ստեղծել, դառել էր մեծ մաֆիոզ, ինչքան ընտանքիներ կային՝ ուզում էին բիզնեսով զբաղվել, ովքեր որ իրենց հետ, իշխանության հետ կապ չունեին, 30-40 տոկոս մաքսազերծումն ավելի թանկ էին անում, ամիսներ հետո այս մարդիկ մահանում էին»,-հիշեց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութում։