«Մեզ մեկա՝ հին կլինի, նոր կլինի, ինչ ուզում են բերեն, ամսի 20-ին պետք է անցկացվեն ընտրություններ, և ԲՀԿ-ն մասնակցելու է։ Անպայման պետք է ստեղծվեն պայմաններ, որ լիարժեք և լիակատար ՀՀ քաղաքացիները իրավունք ունենան իրենց ձայնն արտահայտել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանըէ խոսելով Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխության մասին
Հարցին, թե արդյո՞ք փարատվել են մտահոգություններն այն մասին, որ իշխանությունը օգտագործեու է վարչական ռեսուրս, ընտրությունների ընթացքը լինելու է լարված, լինելու են բախումներ, ինչի մասին ընդդիմությունը ամիսներ շարունակ խոսում էր, Աբովյանն արձագանքեց․«Կարող եմ միայն բոլոր մասնակիցներին, նամանավանդ իշխանություններին, որ զերծ մնան այն քայլերից, որոնք կլարեն իրավիճակը, որովհետև իրավիճակը պայթյունավտանգ է, պետք է այս ընտրությունները չդարձնել աթոռակռիվ կամ վերարտադրվելու միջոց»։
։



