Մենք կողմ ենք, որպեսզի գերիների վերադարձի և ա...

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնության արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը: Նրանցից հետաքրքրվեցին, թե ինչ ընթացքում են գտնվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ ինչպես են կատարվում կետերը:

«Մենք բարձր ենք գնահատում երկկողմ խմբի աշխատանքները, որոնց թվում փոխվարչապետերն են: Նրանք բավականին արդյունավետ են աշխատում, եւ առաջիկայում մենք կստանանք արդյունք։ Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս շուտ լուծվեն հումանիտար բնույթի հարցերը՝ դա ականապատ դաշտերի հարցն է, զոհերի մարմինների փոխանակումն է, անհետ կորածների ճակատագրի հստակեցումը և նաև ռազմագերիների վերադարձի հարցը։ Մենք այս հարցերը քննարկել ենք նաև մի քանի օր առաջ Երևանում», – նշեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: