Սրանց պետք է դուրս շպրտել կաբինետներից. սա խա...

Եթե պիտի իրենք Տիգրան Ավինյանին հանեն, ՔՊ խմբակցությունից մեկ ուրիշին բերեն, նա լինելու է «Նյու Ավինյան», առանձնապես բան չի փոխվելու: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում լրգրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Քաղաքային այսօրվա իշխանությունը ինչ արել է, Տիգրան Ավինյանը միայնակ չի արել, այդ պատասխանատվությունը կիսել են իրենց քույր կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ամբողջ խմբակցությունը։ Հետո հանկարծ որևիցե մեկը չասի, որ այդ վատ Ավինյանին հանեցինք, հիմա մի հատ պուպուշ մեկին կբերենք և բոլոր հարցերը կլուծի: Ավինյանական վարքագծի ողջ պատասխանատվությունը կիսում է ամբողջ ՔՊ-ը վերնախավը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ այսօր Նիկոլ Փաշինյանը իր հոգունակությունը հայտնեց նոր տոմսային համակարգից, այդ թվում թանկացումներից, Սուքիասյանն ասաց. «Իրականում դա աջակցություն էր, թե աջակցություն չէր, երևի ավելի լավ դրա վերծանումը իրենք կարող են տալ, իսկ մենք ոչ թե ապավինում ենք նրան, թե իրենց մեջ ինչ մեսիջ կա, Փաշինյանը կիսում է այդ պատասխանատվությունը, թե չի կիսում, այլ մեր գործընկերը ժողովուրդն է: Այն տոտալ մերժումը, որը կա այս տրանսպորտային փոփոխությունների վերաբերյալ, գալիս է վկայելու այն մասին, որ քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, շատ կոնկրետ մերժում են այս ամեն ինչը, ու այդ մերժումը առաջիկայում մինչև փետրվարի մեկը որոշակի բյուրեղացում կստանա: Փետրվարի մեկին ընդառաջ մենք տեսնելու ենք Երևանի քաղաքացիների բողոքը, ընդվզումը, ցասումը և այս իշխանության հիմքերի ճաքը»:

Նա նաեւ նշեց, որ կողմ չեն Հայկ Մարությանի առաջարկին, որ քաղաքացիները վճարեն 100 դրամ եւ իջնեն. «Քանի որ կանխիկի շրջանառություն այլևս չկա, այդ տարբերակին մենք այդքան շատ հակված չենք, մեր տրամադրվածությունն է բոյկոտն է: Քաղաքացին ինքը իրավունք ունի որոշելու՝ վճարել այդ գներով, թե չվճարել։ Հետևաբար մեր բոյկոտը կրում է ավելի ռադիկալ բնույթ, որովհետև եթե դու կանխիկ փող ես տալիս, դու վերադառնում ես այդ ստվերի հնարավոր շրջանառությանը։

Մենք գտնում ենք, որ տոտալ պետք է չվճարել և տրանսպորտային համակարգի կոլապսի պետք է հանգեցներ, որ և՛ վարորդները, և՛ բնակիչները, քաղաքացիները իշխանություններին դնեն փաստի առաջ»: