Մենք կհաղթենք այս կամ այն կերպ․ Թրամփ

Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով։ Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա դուք կիմանաք, թե որն է գործարքը։ Բայց դրա հիմնական մասը հանգում է նրան, որ նրանք չպետք է ունենան միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կբացվի անմիջապես»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։

«Ես կարծում եմ, որ գործերը շատ լավ են ընթանում, բայց մենք կտեսնենք։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ։ Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով»,- հայտարարել է նա։