Մենք խաղաղության ենք գնում, բոլոր գերտերությո...

Ինչո՞ւ, Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ընկերը չէ՞, Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ գիտեք:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է օգնել Թուրքիան ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

«Թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը «արյան ծով» պետք է սարքենք, մոռացեք, պետք է գնանք դեպի խաղաղություն: Տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն, Թուրքիան էլ անելիք ունի:

Գերիների հետ կապված եղել է մի դեպք, երբ Էրդողանը գնացել է հայկական եկեղեցի, իր մտերիմի հոգեհանգստին մասնակցելու, ես անմիջապես Արման Բաբաջանյանին առաջարկեցի ինձ ուղեկցել Վեհափառի մոտ, քանի որ ունեմ ասելիք:

Վեհափառին առաջարկել եմ, որ Ստամբուլում մեր պատրիարքը գերիների հարցում ունենա Թուրքիայի ղեկավար կազմի աջակցությունը, մասնավորապես պարոն Էրդողանի: Դա տեղի ունեցավ ու Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը գնացել ու ճշտել է, թե ոնց ենք դա անելու: Հիմա ես չեմ կարող ասել՝ դա ինչ արդյունք տվեց,  բայց մենք արդյունք տեսել ենք»,- ասաց նա:

Անդրադառալով  խաղաղության պայմանագրի գործընթացում Սահմանադրությունը փոխելու հավանականությանը, պատգամավորն ասաց, որ Սահմանադրություն փոխողը ժողովուրդն է: