Ուկրաինան ի վիճակի է շարունակել պատերազմը ևս երեք տարի, իսկ նման գաղութային պատերազմները սովորաբար տևում են մոտ տասը տարի։ Ես չեմ կարծում, որ Պուտինը կարող է դիմանալ դրան ևս երեք տարի, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Մենք կարծում ենք, որ եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայի հարցում, հաջորդը կլինենք մենք: Այդպես եղել է նաև նախկինում: Ահա թե ինչու 20 տարի ՀՆԱ-ի 2% ծախսել ենք պաշտպանության վրա և հիմա արդեն՝ 4.7%», - նշել է Սիկորսկին:
Նա շեշտել է, որ խոտ կուտեն, բայց Ռուսաստանի գաղութ չեն դառնա:



